Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով


Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

  • 07-05-2024 10:34:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանը դե ֆակտո սառեցրել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը, թեև դեռ ամբողջովին չի հրաժարվել դրանից:
 
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
 
Այնուհանդերձ, ըստ նրա, Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից։
 
«Զուգահեռաբար Հայաստանը ցուցադրաբար երկխոսություն է զարգացնում Արևմուտքի հետ՝ ներառյալ Եվրամիությանն անդամակցելու տարբեր տարբերակների դիտարկում։ ՆԱՏՕ-ի կապերն ակտիվացվում են»,- ասել է Ուշակովը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը