Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան


Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

  • 07-05-2024 12:54:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ալմաթիի հռչակագիրը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք, ընդունում է և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը:
 
Այս մասին նա հայտարարեց հրավիրված ասուլիսի ժամանակ՝ արձագանքելով հարցին, թե ավելի քան երկու շաբաթ է՝ ընթանում է Տավուշի ու Ղազախի սահմանազատումը, ի վերջո, ո՞ր թվականի ու ի՞նչ քարտեզներով է արվում դա, և ինչո՞ւ չի հանրայնացվում գործընթացը:
 
«Ինչ վերաբերում է սահմանազատման բուն գործընթացին, պիտի արձանագրեմ հետևյալը, որ սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա: Ինչո՞ւ ենք խուսափում ասել՝ այ, կոնկրետ այս մի քարտեզի վրա, որովհետև նախկինում էլ ասել եմ, որ մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել, մեզ համար կարևոր է ՀՀ սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումը ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը, և, մենք, ըստ այդմ, գործում ենք նաև գործնականում»,- ասաց վարչապետը:
 
Փաշինյանի հավաստմամբ՝ սահմանային սյուները տեղադրվում են իրավական հիմքի վրա, և դրանք դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play