Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը


Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

  • 08-05-2024 11:17:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգյանը, իր ակտիվ աջակցությունն է հայտնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը:
 
Նա այսօր օրերին սոցիալական ցանցի իր էջում պարբերաբար տարածում է նախաձեռնության հետ կապված հրապարակումներ:
 
Վերջինս նաև գրառում է արել՝ այդ կերպ ևս ընդգծելով իր աջակցությունը:
 
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը