Որքանո՞վ է հիմնավոր եկեղեցու ու քահանաների կողմից հարկեր չվճարելը. արդյո՞ք իրենցից ոմանք պետք է Բենթլի կամ LX570 վարելով հանդերձ զերծ մնան հարկերի վճարումից
Որքանո՞վ է հիմնավոր եկեղեցու ու քահանաների կողմից հարկեր չվճարելը. արդյո՞ք իրենցից ոմանք պետք է Բենթլի կամ LX570 վարելով հանդերձ զերծ մնան հարկերի վճարումից
14-05-2024 10:20:04 | Հայաստան | Մեկնաբանություն
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Այժմ, երբ ցույցերը մարեցին, եչևի արժի երկու հարց քննարկել.
1. Քաղաքական գործունեության և լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկությունը։ Այս ոլորտում կան որոշակի կարգավորումներ, բայց դրանք շատ թերի են ու շրջանցման հազար ու մի ձև ունեն։
Օրինակ ինձ հետաքրքիր է, թե ո՞վ էր վճարել Հանրապետության Հրապարակի ահռելի բեմահարթակ համար։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը դրամահավաք էր արել, դրա մասով մանրամասն հաշվետություն էր հրապարակվել։
Նաև հարց է առաջանում, թե արդյո՞ք ֆինանսավորման թափանցիկության կանոնները չհարգող ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է օգտվեն լրագրողների պաշտպանության բոլոր մեխանիզմներից։
2. Երկրորդը` դա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տնտեսա-ֆինանսական գործունեության թափանցիկությունն է։ Արդյո՞ք պետությունը` մաքսային և հարկային մարմինները հետևում են, որ եկեղեցու բարեգործական գործունեության անվան տակ (կամ դրան զուգահեռ) չկա որոշ անձանց քողարկված բիզնես գործունեություն։
Առհասարակ, որքանո՞վ է հիմնավոր եկեղեցու ու քահանաների կողմից հարկեր չվճարելը։ Արդյո՞ք իրենցից ոմանք պետք է Բենթլի կամ LX570 վարելով հանդերձ զերծ մնան պետության (բոլորիս) կարիքների համար հավաքագրվող հարկերի վճարումից։»