Որքան երկար սա տևի, այնքան եկեղեցուն մեծ, ծանր վնաս է հասցվելու. Գալջյան


Որքան երկար սա տևի, այնքան եկեղեցուն մեծ, ծանր վնաս է հասցվելու. Գալջյան

  • 14-05-2024 15:20:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ավագանու նիստի ժամանակ դիմելով ընդդիմադիրներին, ասաց՝ միակողմանի զիջումներից են խոսում, սակայն 5 րոպեով ճանապարհ չեն կարողանում փակել, փախչում գնում, սրճարան են նստում, որովհետև իրենց անձնական կամֆորտը շատ ավելի կարևոր է:
 
«Դուք ձեր փակած փողոցը 2 րոպեից ավել չեք կարող պահել, հետո ուզում եք համարձակությունից խոսել ու ոչ զիջողականությունից: Ես ցավում եմ, որովհետև մեզ մեղադրում էին, որ 2018 թվականից եկեղեցու դեմ արշավ է, բայց ամենամեծ արշավը եկեղեցու դեմ հենց եկեղեցին կազմակերպեց: Օգտագործելով իրենց հոգևոր կարգավիճակը՝ փորձում են օգտագործել աշխարհիկ կյանքում: Եվ տեսնելով, որ մարդաշատություն չկա, ստիպված Նիկոլ Փաշինյանի վիդեոն են Հանրապետության հրապարակում միացնում՝ հույսով, որ հրապարակը էդպես կլցվի»,- նշեց նա:
 
Գալջյանը նաև նկատեց՝ եկեղեցին պատարագի համար է, աղոթելու, ոչ թե չստացված հանրահավաքները ամփոփելու, և, ըստ նրա, չի կարելի Աստծո անունը այդքան տալ:
 
Վերջինս կոչ արեց հնարավորինս շուտ այս գործողությունները դադարեցնել. «Որովհետև որքան երկար սա տևի, այնքան եկեղեցուն մեծ, ծանր վնաս է հասցվելու, իրենք են կրելու այդ վնասի պատասխանատվությունը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը