Զավեշտալի է ձեբակալության հիմքը․ ԱզատազԷն ԿՀԿ հայտրարարությունն Իշխան Գևորգյանի և ևս չորս անդամների ձերբակալության վերաբերյալ
15-05-2024 11:14:26 | Հայաստան | Հասարակություն
Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Ազատազէն ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ Հրաչյա Թովմասյանին, Գարրի Ավագյանին, Անդրանիկ Եղոյանին, Հայկ Մեսրոպյանին, ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով:
Զավեշտալի է ձեբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման վրա զենք ունենալու քարոզի, կարգավորումների և աշխատանքների առաջամարտիկներից մեկը:
Մեր աջակցությունն ենք հայտնում Իշխանին և տղաներին, և ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները մեր ընկերների իրավունքների պաշտպանության համար: