Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ


Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ

  • 17-05-2024 11:41:40   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ: Նրանց առաջին կանգառը Վարանդայի շրջանն է, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի հոկտեմբերին:
 
Մայիսի 16-ին երկու երկրի ղեկավարների պաշտոնական բանակցությունների ընթացքում Ալիևը հետաքրքրություն է հայտնել բելառուսական ընկերությունների և ձեռնարկությունների նկատմամբ, որոնք մասնակցում են օկուպացված տարածքների հետպատերազմյան վերականգնմանը։
 
Իր հերթին, Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է բարեկամաբար ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները:
 
«Մեր եղբայրական առաջարկը. եթե մենք կարողանանք բարեկամական հիմունքներով մասնակցել վերականգնմանը, ապա պատրաստ ենք»,- ասել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը