Հրապարակվել են Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները


Հրապարակվել են Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները

  • 24-05-2024 11:37:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հրապարակել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները:
 
Ըստ հետաքննության՝ նախագահին տեղափոխող կործանված ուղղաթիռի կորպուսի վրա փամփուշտների հետքեր չեն հայտնաբերվել: Ուղղաթիռը հրդեհվել է միայն լեռանը բախվելուց հետո՝ բարձրություն հավաքելու ժամանակ: Վթարի ենթարկված ուղղաթիռի օդաչուն կարողացել է կապ հաստատել մյուս երկու ուղղաթիռների օդաչուների հետ:
 
Նշվում է նաև, որ ուղղաթիռի որոնողական աշխատանքները ձգվել են ամբողջ գիշեր մառախուղի, ցրտի և դժվարանցանելի տեղանքի պատճառով, վթարի վայրն էլ հայտնաբերել է իրանական անօդաչու թռչող սարքը:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը