Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը օկուպացված Արցախ է այցելել


Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը օկուպացված Արցախ է այցելել

  • 24-05-2024 14:15:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Օկուպացված Բերձոր է այցելել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը։
 
Հիշեցնենք՝ ֆրանս-ադրբեջանական հարաբերություններում տևական լարվածության ֆոնին մոտ 1 ամիս առաջ պաշտոնական Փարիզը հայտարարեց, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։
 
Ֆրանսիայի արտգործնախարարությունը դիվանագիտական այդ քայլը բացատրեց «Ադրբեջանի միակողմանի գործողություններով, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։
 
Փարիզը մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ խնդիրը քննարկվել է Ելիսեյան պալատի ղեկավարի մակարդակով։
 
Այնուհետև Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը վերադարձել է Ադրբեջան և շարունակել իր դիվանագիտական գործունեությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը