2009 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐՓԱԹԵԹՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ<br /> «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ՕՆԼԱՅՆ ՊՈՐՏԱԼԻ ՄԻՋՈՑՈՎ<br />


2009 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐՓԱԹԵԹՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ
«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ՕՆԼԱՅՆ ՊՈՐՏԱԼԻ ՄԻՋՈՑՈՎ

  • 07-11-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թվականի հունվարից հայկական տուրիստական փաթեթները կվաճառվեն Ուզբեկստանում գործող «Մետաքսի ճանապարհ» (OrexCA.com) օնլայն պորտալի միջոցով: «Մետաքսի ճանապարհ» պորտալը ԱՊՀ տարածքի ամենաառաջին եւ ամենամեծ զբոսաշրջային ցանցն է, որի միջոցով վեց երկրներ արդեն իրենց զբոսաշրջային ծառայությունները կարողանում են վաճառել: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց «Մետաքսի ճանապարհ» պորտալի մաքեթինգի տնօրեն Միքայել Շամշիդովը, օրական 2500 այցելու ունեցող այդ պորտալը սպասարկում է ոչ միայն առանձին տուրիստների ու տուրիստական խմբերի, այլեւ բիզնեսով զբաղվող անհատների եւ կազմակերպությունների: Պ. Շամշիդովը, որը «Խոսող քարերի երկիր» CTS - 2008 8-րդ երեւանյան միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակից է, հավստիացրեց, որ միանալով օնլայն պորտալին Հայաստանը ձեռք կբերի «մեծ լսարան» եւ կկարողանա ներկայացնել զբոսաշրջության համար անհրաժեշտ տուրարտադրանքներ. հյուրանոցներ, սպասարկում տրանսպորտ, մշակույթ, եղանակի տեսություն, կլիմա եւ այլն: Միքայել Շամշիդովը ասաց, որ արդեն հասցրել է տեսնել բավականին շատ պատմամշակութային հուշարձաններ Հայաստանում: «5 օր է արդեն շրջագայում եմ ձեր երկրում: Ինձ համար, որպես մաքեթոլոգ սա շատ կարեւր է: Ուզում եմ տեսնել ինչ տուրարտադրանք կարող եք տրամադրվել Հայաստան այցելողներին: Ձեր երկիրը շատ գեղեցիկ է, ունի հարուստ պատմամշակութային հուշարձաններ, բացառիկ ու ինքնատիպ աշխարհագրական դիրք»,- ընդգծեց նա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն