ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լոռու և Տավուշի մարզերի որոշ համայնքներ ճանաչվել են աղետի գոտի. ինչ է սահմանվել


ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լոռու և Տավուշի մարզերի որոշ համայնքներ ճանաչվել են աղետի գոտի. ինչ է սահմանվել

  • 28-05-2024 10:26:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի` մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ եւ սահմանվել են դրանց տարածքները՝ համաձայն հավելվածի:
 
Որոշմամբ նշվում է, որ սահմանված աղետի գոտիների տարածքներում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության 2 պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 26-ի N 492-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը):
 
 Օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավարին հանձնարարված է կազմակերպել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության պաշտպանության անհրաժեշտ հիմնական միջոցառումների իրականացումը:
 
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Որոշումը կայացվել է մայիսի 27-ին, ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ մայիսի 28-ից:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը