Սարդարապատի հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի ազգային լինելիությունն ու քաղաքական անկախությունը. Ֆրանսիայի դեսպան
28-05-2024 15:26:55 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։
Այս մասին դեսպանը գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում։
«Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք Սարդարապատի հաղթանակը օսմանցիների դեմ (1918թ.), որի շնորհիվ փրկվեց Հայաստանի ազգային լինելիությունն ու քաղաքական անկախությունը, և պայմաններ ստեղծվեց պետականության համար, որը երկու տարի անց ընկղմվեց խորհրդային խավարի մեջ»,- գրել է դեսպանը և կից հրապարակել Սարդարապատի հուշահամալիրի լուսանկարը։