Ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան սահմանազատված սահմանը. վարչապետ


Ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան սահմանազատված սահմանը. վարչապետ

  • 29-05-2024 15:03:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան սահմանազատված սահմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անվտանգության երաշխիքներին:
 
«Եթե որևէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն անվտանգության երաշխիք, քան սահմանազատված սահմանը, դրան պետք է չհավատաք: Հետևաբար, այն հատվածներում, որտեղ ունենք դելիմիտացված սահման, այդտեղ ապահովված է անվտանգության ամենաբարձր հնարավոր երաշխիքը»,- ասաց Փաշինյանը:
 
Վարչապետն անդրադարձել է նաև Կիրանցում աշակերտների անվտանգության վերաբերյալ հարցին:
 
«Անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու, եթե դա, այնուամենայնիվ, մեր սիրելի ծնողներին բավարար չի թվա, մենք, ներողություն խնդրելով, գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք»,- ասել է վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը