Սրբազանն աջակիցների հետ ՔԿ-ի մոտ է. բողոքում են ոստիկանական բռնություններից


Սրբազանն աջակիցների հետ ՔԿ-ի մոտ է. բողոքում են ոստիկանական բռնություններից

  • 03-06-2024 13:19:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բողոքի ակցիայի մասնակիցները Քննչական կոմիտեի շենքի մոտ նաև շղթաներով ու հայելիներով ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն իրենց ձերբակալված ընկերների։
 
Նրանք նշում են՝ հայելիները նրա համար են, որ ոստիկանները տեսնեն իրենց գործողություններն ու ամաչեն:
 
11։05
 
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Քննչական կոմիտեի շենքի մոտ են։ Նրանք պահանջում են, որ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կամ քննչականից որևէ ներկայացուցիչ իջնի՝ հանդիպելու քաղաքացիների հետ։
 
«Ամբողջ ընթացքում արձանագրված միջադեպերի հետ կապված մեր ընդվզումն ենք արտահայտում՝ հասկանալու Քննչական կոմիտեն միայն քաղաքացիների դեմ է գործո՞ւմ, թե՞ նաև այն ոստիկանների, որ քաղաքացիների հանդեպ բռնություն են իրականացնում», - ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
 
Քննչական կոմիտեի շենքի մոտ ոստիկանական ուժեր են կուտակված։
 
«Անհասկանալի է՝ այսքան շարքերով ոստիկաններն ահաբեկելու համա՞ր են։ Ոչ մեկը չի կարող մեզ ահաբեկել», - հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոսը՝ շարունակելով․ - «Նա [Նիկոլ Փաշինյանը] ուզում է արյուն տեսնել, նրա սիրտը դա է ուզում: Ես տեսել եմ իր արյուն ցանկանալու դեպքերն Իջևանում, որ մտել ու առևանգել են մարդկանց, մենք քեզ այդ հաճույքը չենք պատճառելու, խաղաղ մարդիկ գալիս են ու հազարավոր ոստիկաններ են լցվում»։
 
Ցուցարարները նաև հայտարարեց՝ պահանջում են պատժել այն ոստիկաններին, որ «ջարդել են սրբազանի աջակիցներին՝ հայր սուրբ, հայր սուրբ ասելով ծծել են»։
 
Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել էր, որ մայիսի 31-ին արտգործնախարարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ սարկավագներից մեկը վնասվածք է ստացել։
 
Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ ներքև չեն իջնելու, ցուցարարների հետ չեն հանդիպելու։
 
«Ընթացակարգ կա, դիմում պիտի գրեն, դրա հիման վրա հադիպում կկազմակերպեն», - նշեցին Քննչականից։
 
Երեկ քննարկման ժամանակ վարչապետի հեռացման պահանջով ցույցերին մասնակցող փաստաբա Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ ուրբաթ օրը Արտգործնախարարության շենքի մոտից ձերբակալված 27 քաղաքացի դեռ անազատության մեջ է գտնվում։ Քննչական կոմիտեն նրանց կասկածում է առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ։
 
Բագրատ սրբազանը հունիսի 1-ին Գյուրիում հայտարարել էր, թե «էդ գործերը հարուցել են՝ վախեցնելու, միևնույն ժամանակ հող նախապատրաստելու՝ իբր թե իրենց կարճ խելքով մեզ ձերբակալելու ու կալանավորելու համար»:
 
Իշխանականները համոզված են՝ Փաշինյանի կառավարության դեմ հանրային ճնշում չկա, և որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն էլ մարել է։
 
Անցած շաբաթ տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանությունը հարյուրավոր ցուցարարների բերման ենթարկեց, երկուշաբթի էլ ուժայինները ծեծեցին դաշնակցական պատգամավորին։ Այս դեպքից հետո հայաստանյան 5 իրավապաշտպան կազմակերպությունները պահանջեցին անհապաղ արդյունավետ քննություն անցկացնել ու պատասխանատվության կանչել բոլոր մեղավոր ոստիկաններին։
 
Վերջին ամիսներին ոստիկանական բռնությունների, անհամաչափ ուժի կիրառման համար իշխանություններին քննադատել են ԱՄՆ պետքարտուղարությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը