Միանշանակ դիրքորոշում է՝ սահմանազատման գործընթացը պետք է լինի անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա․ նախարար


Միանշանակ դիրքորոշում է՝ սահմանազատման գործընթացը պետք է լինի անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա․ նախարար

  • 04-06-2024 13:03:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայկական ժամանակ. Վերջնական արդյունքում ՀՀ սահմանները որոշվում են միջազգային պայմանագրով:
 
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
 
«Այո՛, սահմանազատման գործընթացը, որ գնա-գնա-գնա, պետք է լինի պայմանագիր, որը պետք է երկու կողմերը ստորագրեն՝ սահմանի նկարագրություն-սահմանազատման արդյունքներով: Եթե դա հենքի առումով է, թե ինչը պետք է ընկած լինի սահմանազատման հիմքում, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր միանշանակ դիրքորոշումն է, որ սահմանազատման գործընթացը պետք է լինի միայն անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա, և այդպես էլ եղել է այն կտորը, որը սահմանազատվել է»,- ասաց նախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն