Խարկովի շրջանում Ուկրաինայի կողմից գերմանական զենքի կիրառումը չի նպաստի հակամարտության սրմանը․ Շոլց


Խարկովի շրջանում Ուկրաինայի կողմից գերմանական զենքի կիրառումը չի նպաստի հակամարտության սրմանը․ Շոլց

  • 04-06-2024 15:00:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Խարկովի շրջանում Ուկրաինայի կողմից գերմանական արտադրության զենքի կիրառումը չի նպաստի հակամարտության սրմանը: Նրա խոսքով՝ զենքի կիրառման նպատակները պաշտպանական են։
 
«Միջազգային իրավունքի տեսանկյունից դա միշտ էլ հնարավոր է եղել»,- ասել է Շոլցը Antenne Bayern ռադիոկայանի եթերում։
 
Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ որոշում ընդունվել է դաշնակիցների հետ համաձայնեցմամբ։ Կանցլերը Գերմանիայի քաղաքացիներին հավաստիացրել է, որ երբեք թույլ չէր տա ճնշում գործադրել իր նկատմամբ՝ համոզելու կայացնել «սխալ և ժամանակավրեպ որոշումներ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը