Լոռու և Տավուշի մարզերում ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության կազմակերպման համար գործուղվել է մասնագետ


Լոռու և Տավուշի մարզերում ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության կազմակերպման համար գործուղվել է մասնագետ

  • 05-06-2024 12:30:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար ՀՀ ներքին գործերի նախարարության խնդրանքով ակտիվացվել է Եվրոպական միության բնակչության պաշտպանության մեխանիզմը՝ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվության, նյութատեխնիկական աջակցության և արբանյակային տվյալների ստացման նպատակով։
 
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից տեղեկացնում են, որ ԵՄ կողմից տրամադրվող աջակցության օպերատիվ կազմակերպման համար Բրյուսելից Երևան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպան։
 
Միջազգային օգնության կոչին առաջին արձագանքողների թվում էր Շվեյցարիայի Համադաշնությունը, որը Հայաստան է գործուղել մասնագիտական խումբ` ենթակառուցվածքների վիճակի, ամբողջականության, վերականգնման հնարավորության ուսումնասիրություններ կատարելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը