Եթե ​​Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է. Ալիև


Եթե ​​Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է. Ալիև

  • 07-06-2024 13:52:56   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է, «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ թյուրքական երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
 
Ալիևը նաև հայտարարել է, թե՝ «մենք հայկական կողմին առաջարկել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար»:
 
Երևանից դեռ չեն արձագանքել Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը