Նուռը, հայկական իշխանն ու ծիրանը՝ HerMine Dialog բացօթյա շոուի ուտեստների հիմքում․ Երևանի կենտրոնում գաստրոտոն էր
08-06-2024 14:00:09 | Հայաստան | Հասարակություն
Երևանի Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում գաստրոտոն էր՝ լցված տարատեսակ հայկական մթերքների ու գինու նուրբ ու ախորժելի բույրով։
Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի հեղինակած HerMine Dialog նախագիծը դուրս եկավ տաղավարից և ներկայացվեց բացօթյա շոուի ձևաչափով։
Վաղ առավոտից Հայաստանի և արտերկրի ազգությամբ հայ ֆուդ բլոգերները երևանյան ռեստորաններից մեկի խոհանոցում պատրաստել էին նախուտեստ, աղցան, հիմնական ուտեստ և աղանդեր, որոնց հիմքում հայկական մթերքն էր։
HerMine Dialog Show-ի ժամանակ նրանք կատարեցին վերջին հպումներն ուներկաներին հյուրասիրեցին իրենց պատրաստած ուտեստները՝ համադրված հայկական գինով։
Ռուստաստանաբնակ Կարինե Վարդանյանը՝ ՄուշԿարան, պատրաստել էր բլղուրով նախուտեստ, “Cairo Foodie Couple” Շահան և Մելիս Թերզիբաշյանները՝ Եգիպտոսից, պատրաստել էին նուռով, ընկույզով և ծիրանաչրով աղցան, հայաստանաբնակ Շաղիկ Տեր-Վարդանյանը հայկական իշխանը համադրել էր Միջին Արևելքի խոհանոցի բաղադրիչներ զաթարի ու թահինի հետ, ՌԴ-ում բնակվող Սոնյա Ավագյանն էլ ապահովել էր հյուրասիրության ամենաքաղցր հատվածը՝ ելակով և շոկոլադով աղանդերը։
«Իմ գործունեության առանցքում մշտապես եղել է հայկական մշակույթի ու տեղական արտադրանքի հանրայնացումը։ Խոհանոցը սահմաններ չի ճանաչում․ այն միավորում է տարբեր ազգության, տարիքի, նախընտրությունների մարդկանց ևհնարավորություն տալիս պատմելու երկրի մասին՝առանց «թարգմանության»։ Ուրախ եմ, որ շոուի մասնակից ֆուդ բլոգերների հետ կարողացանք իրական գաստրոտոն պարգևել մեր հյուրերին՝նրանց մատուցելով նրբաճաշակ համադրություններ, որոնց հիմքում հայկական տարբեր մթերքներն էին»,-ասաց Հերմինե Ստեփանյանը։
HerMine Dialog Show-ն ծառայեց հարթակ, որպեսզի արտերկրում մեծ լսարան ունեցող հայ ֆուդբլոգերները ևս մեկ անգամ աշխարհին պատմեն Հայաստանի գաստրոնոմիական հնարավորությունների մասին։
Եգիպտոսում բնակվող Շահան և Մելիս Թերզիբաշյանները, ովքեր արդեն 8 տարի է վարում են “Cairo Foodie Couple” բլոգն ու իրենց հետևորդներին ներկայացնում տարբեր ուտեստներ, հաճախ են անդրադառնում Հայաստանին ու հայկական խոհանոցին։
«Երբ Հերմինեն մեզ հրավիրեց մասնակցելու այս շոուին, մենք շատ մեծ ուրախությամբ ընդունեցինք հրավերը, քանի որ այն ևս մեկ առիթ էր մեր լսարանին պատմելու Հայաստանի, դրա գեղեցիկ բնության ու ճարտարապետության, ինչպես նաև մարդկանց ու խոհանոցի մասին»,-նշեց զույգը։
HerMine Dialog Show-ի հյուրերը դարձան Հերմինեի ևիր հյուրերի անկեղծ ու անմիջական զրույցի մասնակիցը, ստացան խոհարարական գիտելիքներ ուտեստների ու խմիչքի ճիշտ համադրության, գեղեցիկ ու ներդաշնակ միջավայր ստանալու գաղտնիքների մասին։
HerMine Dialog Show-ն կայացավ «Երևանյան Գաստրոնոմիկ Շոուներ» միջոցառման շրջանակում։ Երեք օր շարունակ արտերկրի և Հայաստանի հեղինակավոր խոհարարների, ֆուդ բլոգերների ու գինեգետների մասնակցությամբ անցկացվելու են վարպետության դասեր, գաստրոնոմիկ շոուներ, ինչպես նաև տարատեսակ ուտեստների, գինու և ոգելիչ խմիչքների համտես, խաղեր։ Այս օրերին բացի HerMine Dialog Show-ից Հերմինե Ստեփանյանը վարելու է այլ միջոցառումներ ևս, որոնց ընթացքում կկրի հայկական նորաձևության տների ստեղծած հագուստները՝ ևս մեկ անգամ շեշտադրելով հայկական արտադրանքին նախապատվություն տալու կարևորությունը։
*** Դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի կյանքում արվեստը, ստեղծարարությունն ու նորի բացահայտումները միշտ իրենց ուրույն տեղն են ունեցել։ Դեպիհեռուստատեսություն, կինո, արվեստ ու խոհարարություն տանող ճանապարհներին Հերմինեի թողած հետագիծը նպաստել է Հայաստանի ու հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանը թե՛ հայրենիքում, թե՛ դրա սահմաններից դուրս։
2000-ականների սկզբին մասնագիտական ուղինսկսելով հեռուստատեսության ոլորտում՝ ի թիվս տարբեր նախագծերի, հեղինակել ու վարել է խոհարարական հաղորդումներ։ «Դար 21» հեռուստաընկերության «MIX-եր» խոհանոցային հաղորդաշարի հաղորդավարն ու սցենարիստն է եղել, Հանրային հեռուստատեսությամբ էլ վարել է «Ազգային համեր» հաղորդաշարը։
Հերմինեն իրականացրել է “Life is Beautiful in Armenia” թվային նախագիծը՝ ներկայացնելով Հայաստանի չբացահայտած ու գողտրիկ անկյունները։ Հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով իրականացրել է նաև “Wine is Beautiful in Armenia”, “Testy Stories” նախագծերը։ Կինոդերասանուհի Հերմինե Ստեփանյանի ուղին ևստպավորիչ է․ նա խաղացել է հեղինակային ֆիլմերում՝ «Սպիտակ», «Շքամուտք», «Անիկո», «Զուլալի»՝ արժանանալով միջազգային հեղինակավոր մրցանակների՝ արդեն կինոյի լեզվով աշխարհում խոսելով հայկական հարուստ մշակույթի մասին։