Ալիևը մեկնում է Անկարա


Ալիևը մեկնում է Անկարա

  • 10-06-2024 14:37:47   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով այսօր աշխատանքային այցով մեկնում է Թուրքիա, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժինը:
 
Նախատեսվում է, որ Անկարայում կայանալիք բանակցությունների ընթացքում նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը և թուրք-ադրբեջանական համագործակցության հետագա խորացման հեռանկարը:
 
«Անադոլու» լրատվական գործակալությունը նշում է, որ Էրդողանը և Ալիևը մտքեր կփոխանակեն տարածաշրջանի զարգացումների և միջազգային թեմաների շուրջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը