Արդեն մեկ ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր հոգեհանգստյան կարգը, դրան էլ հաջորդելու է օղորմաթասը. Կոնջորյան


Արդեն մեկ ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր հոգեհանգստյան կարգը, դրան էլ հաջորդելու է օղորմաթասը. Կոնջորյան

  • 11-06-2024 13:49:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Եկել եք հիմա ԱԺ նիստում քննարկում եք ուղերձի ձեր բովանդակությունը և մեզ մեղադրում, որ մենք հրաժարվում ենք գալ նիստի և քննարկենք ուղերձի բովանդակությունը: Է՜, քննարկում ենք հիմա»: 
 
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը: 
 
«Եկել, խոսում եք մեր ծրագրից, մենք պատասխանում ենք, ասում եք՝ վախենում եք գաք ծրագրից մեր հետ խոսել։ Ձեր տրամաբանությունը էրոզիայի է ենթարկվել, ժողովուրդ ջան: Երեկ էլ Գառնիկ Դանիելյանն ասում է՝ մեզանից վախենում են, դրա համար չեն գալիս նիստի, բայց հակառակը, եթե վախենայինք, կգայի՞նք։ Էն թթենու պատմությունն է, այդ ֆիլմը հիշում եք, չէ՞, որ ասում է՝ «կլինի՞ թողնես մի հատ քեզ ծեծեմ, կողքից նայեն, որ քեզ ծեծում եմ»։ Բա ասում էիք՝ ձայներն ունենք, ՔՊ-ականները միացել են, մի ժամ հետո. 96 հատ մի ժամ տվեցիք, հիմա եկել ասում եք՝ ուղերձ, որը ոչ մի իրավաբանական ուժ չունի»,- ասաց Կոնջորյանը։ 
 
Ապա նա հարց ուղղեց ընդդիմությանը. «Ժողովո՛ւրդ ջան, դուք ձեր կարգավիճակը զգո՞ւմ եք և, թե ձեզ հետ ի՞նչ է անում Բագրատ Գալստանյանը։ Բագրատ Գալստանյանը մի հատ անվերջանալի, շարունակվող հոգեհանգստյան կարգ է մատուցում արդեն մի ամիս, ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգն է մատուցում։ Ես արձանագրում եմ, որ արդեն մեկ ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր հոգեհանգստյան կարգը և դրան էլ հաջորդելու է ձեր օղորմաթասը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը