Պապիկյանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր


Պապիկյանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր

  • 19-06-2024 14:10:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը  հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր: 
 
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը: 
 
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
 
 
ՀՀ ՊՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն