«Կասպերսկի» ընկերությունը Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» իններորդ գործնական կոնֆերանսը


«Կասպերսկի» ընկերությունը Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» իններորդ գործնական կոնֆերանսը

  • 21-06-2024 13:38:55   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։
 
Ընկերությունը հունիսի 21-ին Երևանում՝  «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նոր մասնաշենքում անցկացրել է «Kaspersky Security Day» իններորդ գործնական կոնֆերանսը՝ «Կիբեռանվտանգությունը որպես արվեստ» խորագրով, որը նվիրված էր խոշոր կազմակերպությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։  
 
«Kaspersky Security Day»-ն անցկացրել են ընկերության առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության Սպառնալիքների հետազոտման և վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) տեղեկատվական անվտանգության սպառնալիքների առաջատար հետազոտող Տատյանա Շիշկովան ներկայացրել է «Գործողության վայրը՝ 2024 թվական. ժամանակակից սպառնալիքներ և պաշտպանության մեթոդներ», իսկ Ռուսաստանում, Անդրկովկասի և Միջին Ասիայի երկրներում մարքեթինգի վարչության ղեկավար Ջաբրաիլ Մատիևը՝ «Կատարյալ ներդաշնակություն. «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության լուծումների պորտֆոլիո» թեման։ «Կասպերսկի»-ի տեղեկատվական անվտանգության և SOC ծառայությունների մոնիթորինգի համակարգերի ներդրման նախագծերի ուղեկցման խմբի ղեկավար Եվգենյա Լագուտինան անդրադարձել է «Kaspersky Symphony XDR. համալիր պաշտպանության նոր հնարավորություններ»-ին, խոշոր բիզնեսի համար նախագծերի նախավաճառքային աջակցության տնօրեն Եվգենի Բուդարինը «Բոլոր մակարդակներում թիրախային գրոհների դեմ առաջադեմ պաշտպանություն «Կասպերսկի» ընկերության լուծումներով» թեմային։
 
«Այս կոնֆերանսում «Կասպերսկի»-ն ներկայացրեց բիզնեսի համալիր պաշտպանության իր պորտֆելի զգալի թարմացումները և ընդլայնումները: Դրանում իրագործված է տեղեկատվական անվտանգության նկատմամբ էկոհամակարգային մոտեցումն այնպես, որ միմյանց հետ սերտորեն ինտեգրված պրոդուկտները, որոնք գործում են կատարյալ ներդաշնակությամբ, թույլ են տալիս հայտնաբերել և կանխել ամենաբարդ կիբեռգրոհները»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
 
«Kaspersky Security Day»-ի մասնակիցները ընկերության առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ,  ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են  կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։
 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ