Նեթանյահուի խորհրդականը սպառնում է Երևանին «երկարաժամկետ լուրջ հետևանքներով»


Նեթանյահուի խորհրդականը սպառնում է Երևանին «երկարաժամկետ լուրջ հետևանքներով»

  • 22-06-2024 10:06:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը խստորեն դատապարտել է Պաղեստինը ճանաչելու պաշտոնական Երևանի որոշումը:
 
«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը մրցանակ է «Համաս»-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար։ Այդ քայլը երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար», - Տելեգրամ ալիքում ռուսերենով գրել է խորհրդականը:
 
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր է հաղորդագրություն հրապարակել Պաղեստինը ճանաչելու մասին:
 
Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը