Եթե երկրները հայտարարում են խաղաղության ձգտելու մասին, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն. Մեհդի Սոբհանի


Եթե երկրները հայտարարում են խաղաղության ձգտելու մասին, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն. Մեհդի Սոբհանի

  • 28-06-2024 14:49:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Եթե երկրները հայտարարում են խաղաղության ձգտելու մասին, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն:
 
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի շարունակվող սպառնալիքների պարագայում ի՞նչ գործողությունների կարող է դիմել Իրանը, եթե Ադրբեջանն ագրեսիայի դիմի մասնավորապես Սյունիքի նկատմամբ:
 
«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցության ձևին, դա արդեն կախված է Հայաստանի Հանրապետության կառավարությունից: Մենք պատրաստակամություն ենք հայտնել գործակցել երկու երկրների շահերից բխող բոլոր ոլորտներում:
 
Այո՛, նաև՝ ռազմական: Ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել, և դրա հիմքում պետք է լինեն փոխադարձ ընկալումները»,- ասել է Սոբհանին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը