Իրանում ձերբակալել են նախագահական ընտրությունները խափանել ծրագրած ահաբեկիչներին


Իրանում ձերբակալել են նախագահական ընտրությունները խափանել ծրագրած ահաբեկիչներին

  • 01-07-2024 13:11:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրանի բանակի զինծառայողները դեռ մինչև ընտրատեղամասերի բացումը ձերբակալել են ահաբեկիչների, որոնք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել Իրանում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ։
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այդ մասին հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։
 
«Ընտրություններից առաջ երկիր են ներթափանցել ահաբեկիչներ, որոնք պատրաստել էին ահաբեկչական գործողություններ: Նրանք ձերբակալվել են զինծառայողների կողմից, և ահաբեկչական շարժումը լիակատար պարտություն է  կրել», - Միրահմադիի խոսքն է մեջբերել IRIB հեռուստաալիքը։
 
Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալը պարզաբանել է, որ հանցագործները «ծրագրել էին կազմակերպել ահաբեկչական գործողություններ՝ պետությունում անկայունության մթնոլորտ ստեղծելու և մարդկանց ստիպելու վախենալ գնալ քվեարկության»։
 
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին նշել է, որ ընտրատեղամասերում կարգուկանոնն ապահովել է իրավապահ մարմինների 180 հազար աշխատակից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը