ԱՄՆ-ը հասանելիություն կստանա Ֆինլանդիայի 15 ռազմական օբյեկտների նկատմամբ


ԱՄՆ-ը հասանելիություն կստանա Ֆինլանդիայի 15 ռազմական օբյեկտների նկատմամբ

  • 02-07-2024 15:59:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագրին, որով ամերիկյան կողմին 15 ռազմական օբյեկտների հասանելիություն կտրվի: Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի Yle պետական հեռուստառադիոընկերությունը։
 
Նշվում է, որ փաստաթղթի համաձայն՝ երկրի տարածքում կտեղակայվեն նաև տեխնիկա և ռեսուրսներ, կապահովվի ամերիկյան ինքնաթիռների, նավերի և տրանսպորտային միջոցների մուտքն ու տեղաշարժը: Բացի դրանից՝ Հելսինկին ստանձնում է ԱՄՆ ուժերի, նրանց կողմից օգտագործվող օբյեկտների և տարածքների անվտանգության ապահովումը։
 
Ֆինլանդիայի ԱԳՆ տվյալով՝ փաստաթուղթը չի ենթադրում ամերիկացի զինվորականների մշտական ներկայություն, տեղակայման դեպքում նրանք երկրում կգտնվեն ռոտացիոն հիմունքներով:
 
Հունիսի կեսերին ԱՄՆ-ի հետ համանման համաձայնագրին հավանություն է տվել նաև Շվեդիայի խորհրդարանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը