Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ


Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ

  • 06-07-2024 11:38:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Կիր Ստարմերի հետ:
 
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի հաղորդմամբ, Բայդենը զրույցում ասել է, որ ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունը։
 
«Այսօր ավելի վաղ նախագահ Բայդենը զանգահարել է Միացյալ Թագավորության վարչապետ Սթարմերին՝ շնորհավորելու նրան երեկվա ընտրություններից հետո նշանակվելու կապակցությամբ։ Նախագահը նշել է, որ ակնկալում է սերտորեն համագործակցել վարչապետի հետ մի շարք հարցերի շուրջ, որոնցում ներգրավված են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:
 
Նախագահն ասել է վարչապետին, որ հավատարիմ է խորացնելու ԱՄՆ-Մեծ Բրիտանիա համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում:
 
Զրույցի ընթացքում առաջնորդները հաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինային»,- հայտնել է մամուլի քարտուղարը:
 
Հուլիսի 5-ին Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Կիր Ստարմերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ թագավոր Չարլզ III-ից ստանալով կառավարություն ձևավորելու մանդատ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը