ԱՄՆ-ը երազում է Ռուսաստանն ու Չինաստանը շրջանցող առևտրային երթուղու մասին՝ Հայաստանով և Ադրբեջանով. Օ'Բրայեն


ԱՄՆ-ը երազում է Ռուսաստանն ու Չինաստանը շրջանցող առևտրային երթուղու մասին՝ Հայաստանով և Ադրբեջանով. Օ'Բրայեն

  • 31-07-2024 13:37:19   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ նոր ցամաքային երթուղի ստեղծելու հնարավորությունները, որոնք կշրջանցեն Ռուսաստանն ու Չինաստանը:
 
Այս մասին Սենատի արտաքին գործերի կոմիտեում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը:
 
«Կենտրոնական Ասիայի երկրներն աներևակայելի հարուստ են,  այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա դրանք շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»,- ասել է պաշտոնյան:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը