ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում


ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

  • 05-08-2024 15:17:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում:
 
Ըստ Պենտագոնի՝ Լլոյդ Օսթինը անկեղծ աջակցություն է հայտնել Իսրայելի անվտանգությանը և Իրանից, «Հեզբոլլահից», հութիներից և այլ խմբավորումներից ինքնապաշտպանվելու իրավունքին:
 
Հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են տարածաշրջանում ամերիկյան լրացուցիչ ուժերի տեղակայումը՝ թուլացնելու և զսպելու Մերձավոր Արևելքում հնարավոր էսկալացիան:
 
Լլոյդ Օսթինը նաև աջակցություն է հայտնել Գազայի հատվածում հրադադարին և ՀԱՄԱՍ-ի գերեվարած պատանդների ազատ արձակման գործարքին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը