«Կասպերսկի»-ին գործարկել է ԱԲ-ի և նեյրոցանցերի հետ անվտանգ աշխատանքի դասընթաց


«Կասպերսկի»-ին գործարկել է ԱԲ-ի և նեյրոցանցերի հետ անվտանգ աշխատանքի դասընթաց

  • 06-08-2024 10:45:29   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերությունը Kaspersky Automated Security Awareness Platform հարթակում գործարկել է ԱԲ-ի և նեյրոցանցերի հետ անվտանգ աշխատանքի դասընթաց: Կազմակերպությունների աշխատակիցները կկարողանան սովորել, թե ինչպես դիմակայել արհեստական բանականության (ԱԲ) հետ կապված կիբեռսպառնալիքներին: Ընկերությունը տեղեկացնում է, որ նոր դասընթացն անցնելու համար մասնագիտացված գիտելիքներ կամ հմտություններ պետք չեն, այն նախատեսված է լայն լսարանի համար: Ընդ որում, նոր մոդուլը հատկապես օգտակար կլինի նրանց, ովքեր անմիջականորեն են աշխատում նեյրոցանցերի հետ։ Այն բաղկացած է երկու մակարդակից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է յոթ դասով: Դրանք հասանելի են թվային գրագիտության մակարդակի բարձրացման Kaspersky Automated Security Awareness Platform հարթակում։
 
Առաջին մակարդակ։ Դրա ընթացքում դասընթացի մասնակիցները կիմանան ԱԲ կիրառող չարագործների սխեմաների մասին և կսովորեն դիմակայել նման կիբեռսպառնալիքներին։ Խոսքը, մասնավորապես, դիպֆեյքերի՝ կեղծ ձայնային և տեսանյութերի, լուսանկարների, ինչպես նաև ֆիշինգային հաղորդագրությունների օգտագործմամբ գրոհների մասին է, որոնք գրելու համար խարդախները կարող են նեյրոցանցեր օգտագործել:
 
Երկրորդ մակարդակ։ Դրա շրջանակներում մասնագետները պատմում են կիբեռռիսկերի մասին, որոնք կարևոր է հաշվի առնել աշխատանքում ԱԲ-ի օգտագործման ժամանակ։ Նրանք բացատրում են, թե ինչու չպետք է նեյրոցանցեր փոխանցել գաղտնի տվյալներ և ամբողջությամբ դրանց պատվիրակել որոշումների կայացումը։ Դասընթացի մշակողները վեր են հանում ԱԲ-ի օգնությամբ ստեղծված ստեղծագործությունների հեղինակային իրավունքի հարցերը, բացահայտում, թե ինչ վտանգներ են կապված նեյրոցանցերի սահմանափակումների շրջանցման (jailbreak) հետ, ինչպես նաև, թե ինչի համար և ինչպես են չարագործները գրոհում արհեստական բանականության համակարգերը։
 
Kaspersky Automated Security Awareness Platform-ի օգտատերերին այժմ հասանելի է նաև «Արհեստական բանականություն և նեյրոցանցեր» Էքսպրես դասընթացը: Դա երկրորդ մակարդակի կրճատված տարբերակն է՝ ԱԲ-ի կիրառումը աշխատանքում։ 
«Տարբեր ոլորտների ընկերությունների աշխատակիցներն օր-օրի ավելի հաճախ են օգտագործում նեյրոցանցերը աշխատանքային խնդիրների լուծման համար, բայց, դրա հետ մեկտեղ, միշտ չէ, որ հաշվի են առնում տեղեկատվական անվտանգության ռիսկերը։ Տեխնոլոգիաները  չեն կարողանում տարբերել, թե որ տեղեկատվությունն է գաղտնի և հավաստի, և որը՝ ոչ: Նեյրոցանցերի համար ցանկացած ներմուծված տվյալ աշխատանքի նյութ է, և դրանք կարող են այն անփոփոխ ցույց տալ այլ մարդու՝ ի պատասխան նրա հարցման: Բացի այդ, չարժե մոռանալ նման լուծումների նկատմամբ չարագործների հետաքրքրության մասին, ովքեր դրանց օգնությամբ կարող են ստեղծել իրականին ավելի մոտ ֆիշինգային նամակներ և դիփֆեյքեր: Այս մոդուլը օգտակար կլինի ոչ միայն նրանց, ովքեր օգտագործում կամ ծրագրում են ապագայում օգտագործել նեյրոցանցերը, այլև ընդհանրապես բոլորին, որպեսզի կարողանան ճանաչել և դիմակայել ժամանակակից կիբեռսպառնալիքներին»,- մեկնաբանում է Kaspersky Security Awareness-ի թվային գրագիտության մակարդակի բարձրացման ուղղության փորձագետ Տատյանա Շումայլովան:
 
Աշխատակիցների թվային գրագիտության մակարդակի բարձրացման հարթակի գործառույթներին, ինչպես նաև այս և այլ մոդուլների բովանդակությանը կարելի է ծանոթանալ անվճար փորձնական տարբերակի շրջանակներում, որը հասանելի է կայքում գրանցվելուց հետո երկու ամսվա ընթացքում:
 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ