Լիբանանի տարածքից Իսրայելի վրա է արձակվել շուրջ 30 արկ


Լիբանանի տարածքից Իսրայելի վրա է արձակվել շուրջ 30 արկ

  • 12-08-2024 11:39:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ Լիբանանի կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ն Telegram-ում հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ հավելելով, որ արձակման աղբյուրների ուղղությամբ հարվածներ են հասցվում:

«Հայտնաբերվել է շուրջ 30 արկ, որոնք Լիբանանից արձակվել են դեպի Կաբրիի շրջան. դրանցից մի քանիսն ընկել է բաց տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։Տուժածների մասին տվյալներ չեն ստացվել։

Օգոստոսի 11-ին The Times of Israel պարբերականը հաղորդել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակն անցած շաբաթվա ընթացքում հերթական զորավարժություններն է անցկացրել, որոնք նմանակել են մարտեր Լիբանանի տարածքում։ Իրադրությունն Իսրայել-Լիբանան սահմանին ավելի է սրվել Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը