Գլխավոր դատախազությունը Քաջարան համայնքի ղեկավարից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1 մլրդ դրամ


Գլխավոր դատախազությունը Քաջարան համայնքի ղեկավարից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1 մլրդ դրամ

  • 12-08-2024 12:00:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: 
 
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
 
  • 6 անշարժ գույք.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
 
491 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
  • 521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • 5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ:

 

ՀՀ դատախազություն

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն