Լեհաստանն 96 Apache ուղղաթիռ է գնում ԱՄՆ-ից․ Reuters


Լեհաստանն 96 Apache ուղղաթիռ է գնում ԱՄՆ-ից․ Reuters

  • 14-08-2024 11:54:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Լեհաստանը 96 հատ AH-64E Apache հարվածային ուղղաթիռներ գնելու պայմանագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, փոխանցում է Reuters-ը։
 
Ըստ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի՝ ուղղաթիռները նոր մարտական հնարավորություններ կապահովեն թիրախները խոցելու և հետախուզություն իրականացնելու հարցում։
 
Reuters-ը նշում է, որ Apache-ները կփոխարինեն հետխորհրդային Մի-24-երին։
 
Դեռ 2023-ի օգոստոսին Միացյալ Նահանգները հաստատել էր մոտ 12 միլիարդ դոլարի՝ 96 Apache ուղղաթիռների և հարակից սարքավորումների վաճառքը Լեհաստանին։
 
Համաձայնագիրը նախատեսում է նաև լոգիստիկ փաթեթ։ Այսինքն՝ ուղղաթիռները սպասարկելու սարքավորումներ, տեխնիկական սպասարկում, ուսումնական նյութեր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը