Վարձույթով գրոհ. զանգվածային գրոհների համար պատրաստի բոտնետների արժեքը դարկնետում սկսվում է 99 ԱՄՆ դոլարից


Վարձույթով գրոհ. զանգվածային գրոհների համար պատրաստի բոտնետների արժեքը դարկնետում սկսվում է 99 ԱՄՆ դոլարից

  • 20-08-2024 11:14:34   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Kaspersky Digital Footprint Intelligence-ի փորձագետները վերլուծել են դարկնետում և Telegram-ի մասնագիտացված ալիքներում բոտնետների շահագործման հետ կապված ծառայությունների մատուցման մասին հայտարարությունները: 
 
Բոտնետը վնասաբեր ծրագրերով վարակված սարքերի ցանց է: Դրանց օգնությամբ չարագործները կարող են ավտոմատացված զանգվածային գրոհներ իրականացնել, այդ թվում՝ DDoS։ Վառ օրինակներից մեկը Mirai բոտնետն է: Այն սկանավորում է ցանցը թույլ գաղտնաբառերով IoT սարքեր գտնելու համար, այնուհետև հասանելիություն ստանում դրանց՝ լռելյայն օգտագործվող հաշվառման տվյալների միջոցով, և վարակում դրանք:
 
«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ պատրաստի բոտնետների օգտագործման արժեքը սկսվում է 99 ԱՄՆ դոլարից, և դրանք հաճախ շահագործվում են չարագործների կողմից: Ընդհանուր առմամբ, նման ցանցերի առևտրային օգտագործման տարածված տարբերակներից են վարձակալությունը, պատվերով մշակումը, ինչպես նաև արտահոսած սկզբնական կոդով էժան բոտնետների ձեռքբերումը:
 
Ռուսաստանում խոցելի խելացի սարքերի թիվը կրկնապատկվել է։ Բոտնետներ ստեղծելու համար կարող են օգտագործվել օգտատերերի և կորպորատիվ խոցելի սարքեր, օրինակ՝ թույլ գաղտնաբառերով. դրանք կարող են լինել խելացի տեսախցիկներից մինչև առաջադեմ արդյունաբերական սարքեր: «Կասպերսկի»-ի վերլուծաբանները 2024-ի առաջին կիսամյակում միայն Ռուսաստանում գրանցել են վարակված IoT սարքերի թվի ավելի քան կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
 
Վաճառվող և վարձույթով բոտնետներ: Նման գործիքները կարող են ունենալ անհատական կարգավորումներ և տարբերվել ըստ վարակի եղանակի, օգտագործվող վնասաբեր ԾԱ-ի տեսակի, ենթակառուցվածքի, հայտնաբերումը շրջանցելու մեթոդների:
 
Դրանք մշակվում են ստվերային շուկայում վաճառքի համար, իսկ արժեքը կախված է որակից։ 2024-ի հայտարարություններում, որոնք վերլուծել են փորձագետները, ամենացածր գինը կազմել է 99 ԱՄՆ դոլար, իսկ ամենաբարձրը՝ 10 հազար։ Բոտնետները կարելի է նաև վարձակալել. նման ծառայության արժեքը տատանվում է ամսական 30-ից 4,800 ԱՄՆ դոլարի սահմաններում:
 
Բախտի բերման ապավինած գրոներ։ Բոտնետները, որոնց սկզբնական կոդը հայտնի է դարձել արտահոսքի արդյունքում, ավելի մատչելի են, բայց ավելի քիչ հավանական է, որ դրանք օգուտ տան գրոհողներին: Դրանց հասանելիություն կարելի է ստանալ անվճար կամ ցածր՝ 10-50 ԱՄՆ դոլար գնով, սակայն պաշտպանական լուծումներով նման բոտնետների հայտնաբերման հավանականությունը մեծ է:
 
Պատվերով։ Չարագործներն ստվերային շուկայում առաջարկում են զրոյից ստեղծել բոտնետ. այդպիսի ծառայությունների արժեքը սկսվում է 3 հազար ԱՄՆ դոլարից: Նման գործարքների մեծ մասը կնքվում է մասնավոր կարգով, անձնական հաղորդագրությունների միջոցով։ Կատարողներին սովորաբար ընտրում են նրանց հեղինակության հիման վրա, որն արտացոլում է օգտատիրոջ վարկանիշը ստվերային ֆորումներում:
 
«Առևտրային օգուտ հետապնդելով՝ չարագործները բոտնետների միջոցով կարող են կազմակերպել կրիպտոարժույթի ապօրինի մայնինգ կամ շորթող ծրագրերի կիրառմամբ գրոհներ: Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ այժմ փրկագնի միջին գումարը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար: Ու թեև բոտնետները համեմատաբար մատչելի գործիք են համեմատած գրոհներ կատարելու այլընտրանքային եղանակների հետ, բայց դա դրանց բնավ միակ տարրը չէ», - մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի վերլուծաբան Ալիսա Կուլիշենկոն։
 
Ենթակառուցվածքը չարագործներից պաշտպանելու համար «Կասպերսկի»-ի փորձագետները խորհուրդ են տալիս.
օգտագործել այնպիսի լուծումներ, ինչպիսին է Kaspersky Digital Footprint Intelligence-ը, որոնք կօգնեն ՏԱ մասնագետներին գնահատել ընկերության պաշտպանվածության աստիճանը և արագ հայտնաբերել գրոհների հնարավոր վեկտորները, իսկ անհրաժեշտության դեպքում շտկել անվտանգության միջոցները,
վերջնական կետերի համար տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, ինչպիսին է Kaspersky Security-ն բիզնեսի համար՝ վարքի վրա հիմնված անոմալ ակտիվությունը հայտնաբերելու և վերահսկելու հնարավորությամբ, որպեսզի կազմակերպությունը  պաշտպանվի նոր և արդեն լավ հայտնի սպառնալիքներից,
բոտնետ ցանցին միացման չենթարկվելու համար օգտատերերին խորհուրդ է տրվում.
փոխել լռելյայն գաղտնաբառերը ցանցին միացված բոլոր սարքերում,
օգտագործել հուսալի պաշտպանական լուծումներ, ինչպիսին է Kaspersky Premium-ը, որոնք լրացուցիչ կպաշտպանեն սարքերը տարածված կիբեռսպառնալիքներից և կհուշեն օգտատիրոջը, եթե նրա ցանցին փորձում է միանալ անծանոթ սարք:
 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ