Ալիևը Հայաստանի հասցեին հերթական մեղադրանքների «փունջն» է հնչեցրել


Ալիևը Հայաստանի հասցեին հերթական մեղադրանքների «փունջն» է հնչեցրել

  • 30-08-2024 14:59:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին հերթական մեղադրանքներն է հնչեցրել՝ հայտարարելով, թե Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից ու արևմտյան այլ երկրներից և իր տարածքում երրորդ երկրների մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում։
 
Ալիևն այս մասին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
 
Նա հայտարարել է, թե «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ», պետք է վերացվեն, Սահմանադրությունը պետք է փոփոխվի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ լուծարվեն։
 
Ըստ Ալիևի՝ «Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում, տարակուսանք է առաջացնում», քանի որ կարիք չկա Մինսկի խմբի, որն արդեն կորցրել է իր արդիականությունը»։
 
Սեփական ենթադրությունների հիման վրա Ադբեջանի նախագահը վերջում եզրակացրել է,թե իբր «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը