Ահազանգ է ստացվել. Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա


Ահազանգ է ստացվել. Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա

  • 03-09-2024 14:26:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
 
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։01-ին։ Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) շարժիչի և սրահի հատվածները, ջերմահարվել՝ մոտակայքում կայանած «Opel» մակնիշի (վարորդ՝ Ղ. Հ., ծնված 1985 թ․) ավտոմեքենայի դիմային հատվածը՝ մասամբ։
 
 
ՆԳՆ ՓԾ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն