Ընկերությունների 41 տոկոսը տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների պակաս է զգում


Ընկերությունների 41 տոկոսը տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների պակաս է զգում

  • 10-09-2024 10:48:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերությունը գլոբալ հարցում է անցկացրել և պարզել, որ տարբեր երկրների ընկերությունների 41%-ը բախվում է ՏԱ ոլորտի որակյալ կադրերի պակասի: Ամենից շատ կազմակերպությունները զգում են տեղեկատվական անվտանգության սպառնալիքների փորձագետների ու վնասաբեր ԾԱ-ի վերլուծաբանների պակաս (39-ական տոկոս): Գրանցվել է նաև SOC վերլուծաբանների (անվտանգության մոնիտորինգի կենտրոնների աշխատակիցների)՝ 35 տոկոս, պաշտպանվածության վերլուծության մասնագետների (Pentest) և ցանցային անվտանգության փորձագետների (33 տոկոս), ինչպես նաև TI վերլուծաբանների (Threat Intelligence)՝ 32 տոկոս, զգալի պակաս: Հետազոտությունը «Կասպերսկի»-ի պատվերով իրականացրել է Grand View Research ընկերությունը 29 երկրներում: Ընդհանուր առմամբ, հարցվել է 1012 մարդ՝ ՏՏ տնօրեններ, անվտանգության մոնիտորինգի կենտրոնների (SOC) ղեկավարներ, առաջատար մասնագետներ, խմբերի ղեկավարներ և տարբեր մակարդակի փորձ ունեցող տեղեկատվական անվտանգության փորձագետներ:
 
«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ ըստ ոլորտների ՏԱ մասնագետների պակասն ամենից շատ զգացվում է պետական հատվածում, որտեղ հարցման պահին բաց է եղել թափուր աշխատատեղերի գրեթե կեսը (46%): Նկատելի պակաս է նաև հեռահաղորդակցության և մեդիայի (39 տոկոս), մանրածախ առևտրի և առողջապահության (37-ական տոկոս) ոլորտներում։ Այն երկրներում, որտեղ անցկացվել է հետազոտությունը, ամենաքիչ թափուր աշխատատեղերը ՏՏ-ում են (31%) և ֆինանսներում (27%):
 
«Տարբեր ուղղվածության ՏԱ մասնագետների պակաս զգացվում է ոչ միայն աշխարհում, այլև Ռուսաստանում։ Դա պայմանավորված է այդ թվում ընկերությունների շարունակվող թվայնացմամբ, ընդլայնվող բիզնեսի աճող պահանջմունքներով, կիբեռգրոհների թվի ավելացմամբ։ Մենք տեսնում ենք, մասնավորապես, տեղեկատվության պաշտպանության միջոցների ներդրման ճարտարագետների և SOC վերլուծաբանների, ինչպես նաև անվտանգ մշակման մասնագետների մեծ պահանջարկ:
 
Մենք նաև կարծում ենք, որ մոտ ապագայում կսկսի աճել ԱԲ-ի և նեյրոցանցերի անվտանգության ոլորտի փորձագետների պահանջարկը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության գծով անձնակազմի ընտրության խմբի ղեկավար Վլադիսլավ Գալիմովը։
 
«Կասպերսկի» ընկերությունում կարևորում են երիտասարդ սերնդին ՏԱ ոլորտի մասնագիտությունների բազմազանությանը հնարավորինս շուտ ծանոթանալու հնարավորություն ընձեռելը: Ընկերությունում, մասնավորապես, ամեն տարի իրականացվում է  «Տեխնոլոգիաների հովիտ»-ը՝ ավագ դասարանների դպրոցականների և քոլեջների ուսանողների ամառային պրակտիկան:
 
«Կասպերսկի» ընկերությունն ուսանողներին օգնում է կարիերա սկսել դեռևս բուհն ավարտելուց առաջ՝ SafeBoard ստաժավորման շրջանակում: Ծրագիրը տալիս է առաջատար մասնագետների ղեկավարությամբ  գործնական փորձ ձեռք բերելու, աշխատանքն սկսելու ուղղությունը պարզելու, համախոհներ գտնելու հնարավորություն: Բացի այդ, ընկերությունը համագործակցում է բազմաթիվ բուհերի հետ, իսկ նրա փորձագետները դասախոսություններ են կարդում և պատմում գործնական տեղեկատվական անվտանգության մասին:
 
«Կասպերսկի» ընկերության մասին
 
«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru-ում։
 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ