Ռուսաստանը Կիևի հետ չի բանակցի մինչև Կուրսկի մարզից դուրս չշպրտի ՈւԶՈւ–ին. Շոյգու


Ռուսաստանը Կիևի հետ չի բանակցի մինչև Կուրսկի մարզից դուրս չշպրտի ՈւԶՈւ–ին. Շոյգու

  • 10-09-2024 13:06:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Շոյգուն մեկնաբանել է նաև Կուրսկի ԱԷԿ–ում միջուկային սադրանք իրականացնելու Ուկրաինայի փորձերը։
 
Մոսկվան չի բանակցի Կիևի հետ, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ տարածքում են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, «Ռոսիա-24»–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
 
«Քանի դեռ մենք նրանց դուրս չենք քշել մեր տարածքից, մենք, բնականաբար որևէ բանակցություն նրանց հետ չենք վարի», – ասել է նա։
 
Նա մեկնաբանել է նաև Կուրսկի ԱԷԿ–ում միջուկային սադրանք իրականացնելու Ուկրաինայի փորձերը` որակելով դա որպես «ահաբեկչության բարձրագույն տեսակի» դրսևորում։
 
Նա հավելել է, որ ահաբեկիչները ծրագրում էին զավթել ատոմակայանը, բայց, բարեբախտաբար նրանց գործողությունները ձախողվել են։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը