Շոյգուն պատմել է Թուրքիայի առաջարկի մասին, որին Պուտինը համաձայնել է
10-09-2024 15:50:05 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Թուրքիան առաջարկել է համաձայնության գալ էներգետիկ օբյեկտներին, այդ թվում՝ միջուկային, չհարվածելու մասին, սակայն Ուկրաինան մերժել է դա:
Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Թուրքիան մեզ առաջարկել է չհարվածել էներգետիկ օբյեկտներին, չհարվածել միջուկային էներգիայի օբյեկտներին և չհարվածել Սև ծովի առևտրային և քաղաքացիական նավատորմին: Վլադիմիր Պուտինն աջակցել է այս նախաձեռնությանը, սակայն Ուկրաինան նախնական բանակցություններից հետո հրաժարվել է առաջարկվող համաձայնագրից»,- ասել է Շոյգուն։
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի՝ Կուրսկի շրջան ներխուժման նպատակներից մեկը Կուրսկի ատոմակայանի գրավումն է։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին, առանց միջուկային օբյեկտների վրա հարձակման պատասխանատուների անունները նշելու, բազմիցս կոչ է արել ձեռնպահ մնալ Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայանների վրա հարձակումներից։