2023 թվականին Հայաստանի Անվտանգության խորհուրդը ընդունել է ՀՊԱՀ տեսլականը, որի մշակմանը մասնակցել է կազմակերպված հասարակությունը
20-09-2024 14:11:46 | Հայաստան | Հայտարարություններ
2023 Թվականին Հայաստանի Անվտանգության խորհուրդը ընդունել է Հայաստանի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության (ՀՊԱՀ) տեսլականը, որի մշակմանը մասնակցել է կազմակերպված հասարակությունը։ Համապարփակ մոտեցման սկզբունքներից է հասարակություն֊պետություն֊իշխանություն սերտ փոխգործակցությունը։
2024 թվականից քաղաքական ղեկավարությունը սառեցրել է փոխգործակցությունը հասարակության հետ ՀՊԱՀ ֊ի զարգացման շուրջ։
Զենքի շրջանառության մասին օրենքով ամրագրվեց հասարակության հետ ձեռք բերված համաձայնությունը՝ կապված զենքը կրելու իրավունքի հետ։ Անթույլատրելի է, որ քաղաքական ղեկավարությունը դա կասկածի տակ է դնում։ ՀՊԱՀ-ի հիմքը քաղաքացիական ժողովրդավարական հասարակությունն է և Հայաստանի զինված քաղաքացին։
Համոզված ենք որ անհրաժեշտ է հրապարակել ՀՊԱՀ ընդունված տեսլականը եւ հնարավորություն տալ հասարակության լայն շրջանակներին ծանոթանալ փաստաթղթի հետ։ Տեսլականի հրապարակումը հնարավորություն կտա վերականգնել փոխգործակցությունը հասարակության պետության եւ իշխանության միջեւ ՀՊԱՀ ներդրման շուրջ։
Վստահ ենք, որ գոյաբանական սպառնալիքներին արձագանքի միակ հնարաւորությունը Հայաստանի ՀՊԱՀ֊ի ներդրումն է։
Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում