Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը. վարչապետ


Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը. վարչապետ

  • 03-10-2024 10:32:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանն այնքան էլ հակված չէ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է, որ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Եվ մեր քաղաքական խնդիրն է փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց նա։
 
Վարչապետը շեշտեց՝ անկախ նրանից, թե ինչ է ասում կամ չի ասում Ադրբեջանը, Հայաստանն իր ռազմավարությունը չպետք է փոխի, այլ՝ պետք է հեռևողականորեն աշխատեն խաղաղության պայմանագրի ուղղությամբ։
 
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։
 
Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։
 
 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատել է խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը