Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի օրն է, տոն, որ նշում ենք ակնածանքի ու երախտագիտության մեծ զգացումով


Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի օրն է, տոն, որ նշում ենք ակնածանքի ու երախտագիտության մեծ զգացումով

  • 05-10-2024 12:46:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր հաջողության հասնելը ուղղակիորեն կախված է նրանից, թե որքան արագ կարող ես զարգանալ և ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ: Ուսուցի՛չն է, որ կանգնած է կրթված և պատասխանատու անհատներ, որակյալ մասնագետներ, ավելի գիտակից ու կիրթ հասարակություն ձևավորելու ակունքում։ Ուսուցիչն է, որ մոտիվացնում, քաջալերում է սովորել, բացահայտել նոր աշխարհն իր հնարավորություններով: 
 
Շնորհակալություն ձեր աշխատանքի համար, և շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ:
 
 
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն