ԷկոԼոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Շատ մեծ կորուստ կրեց բնական գիտությունը և բնապահպանությունը ՀՀ ում: Մահացավ վերջին մոհիկաններից մեկը՝ մեր գործընկեր, իմ հայրիկիս վաղեմի բարեկամ Հակոբ Սանասարյանը»:
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ծնվել էր 1936 թ. դեկտեմբերի 21-ին: Ավարտել էր Երեւանի պետական համալսարանը՝ քիմիկոսի որակավորմամբ: Քիմ. գիտ. թեկնածու էր: Աշխատել էր ՀՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտում՝ ավագ գիտաշխատող: Ընտրվել էր ԱԺ ՀՀ ԳԽ բնության պահպանության եւ բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
«Նոյյան Տապան» լրատվական գործակալությունը իր խորին ցավակցությունն ու անկեղծ զորակցություն է հայտնում Հակոբ Սանասարյանի ընտանիքին և հարազատներին։
Տեղադրում ենք Հակոբ Սանասարյանի հետ 2024 թվականի օգոստոսի 9-ին անցկացրած հարցազրույցի տեսագրությունը։