Կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը


Կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

  • 17-10-2024 16:28:19   | ԱՄԷ  |  Տնտեսություն

 
ԱՄԷ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը հատել է 4,2 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը 
 
Օրեր առաջ Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը: 
 
Համաժողովին ընդառաջ կայացել է հայկականվ պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի և ԱՄԷ ֆեդերալ առևտրի պալատի գլխավոր քարտուղար Հումայդ բին Սալեմի հանդիպումը: 
 
Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության տպավորիչ աճը, որն արդեն հատել է 4,2 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը։ Այս ցուցանիշով ԱՄԷ-ն Հայաստանի հետ ապրանքաշրջանառության 3 առաջատար երկրներից մեկն է։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն