Իրանը սկսել է պատերի կառուցումը արևելյան սահմանի երկայնքով


Իրանը սկսել է պատերի կառուցումը արևելյան սահմանի երկայնքով

  • 21-10-2024 10:14:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Իրանը սկսել է պատեր կառուցել իր արևելյան սահմանների երկայնքով՝ անվտանգության ռիսկերին դիմակայելու համար, հայտնել է Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատարը։
 
Ահմադ Ալի Գուդարզին կիրակի ասել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի կանխել վառելիքի, ապրանքների և հատկապես թմրանյութերի մաքսանենգությունը՝ հավելելով, որ այն նաև նպատակ ունի պայքարել անօրինական ներգաղթի դեմ։
 
Իրանցի հրամանատարի խոսքով՝ այս նախագծի առաջնահերթությունը Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանի անվտանգությունն է։
 
Սահմանային պատերի կառուցումն արդեն սկսվել է հարավային Սիստան և Բելուջիստան նահանգներում և Ռազավի Խորասանում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը