«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը կհայտարարի «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի հերթական՝ 31-րդ շրջանի բացման մասին


«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը կհայտարարի «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի հերթական՝ 31-րդ շրջանի բացման մասին

  • 22-10-2024 13:14:06   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) ս/թ հոկտեմբերի 25-ին ժամը 12:00-ին Դրոյի 22/5 հասցեում գտնվող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում կհայտարարի «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի հերթական՝ 31-րդ շրջանի բացման մասին:
 
Ծրագրի հիմնական նպատակներն են՝ նվազեցնել ծրագրում ընդգրկված թիրախ շահառուների սոցիալական խոցելիությունը՝ օրական մեկ անգամ տաք, բարձր կալորիականությամբ սնունդ տրամադրելով և նպաստել շահառուների հոգեբանական վիճակի բարելավմանը՝ ստեղծելով պայմաններ՝ միմյանց հետ շփվելու, հաղորդակցվելու և առօրյա հոգսերից մի փոքր կտրվելու
համար:
 
Արդեն 31 տարի գործող «Գթության խոհանոց» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքում բնակվող շուրջ 250 սոցիալապես անապահով տարեց, միայնակ և հաշմանդամություն ունեցող անձիք, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ, սիրիահայ ներգաղթյալներ, օրական մեկ անգամ տաք, բարձր կալորիականությամբ սնունդ են ստանում: Հաշմանդամություն
ունեցող, կամ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց սնունդը չոր մթերաբաժնի տեսքով հասցվում է տուն։
 
Ծրագրի շահառուներին տրամադրվում են նաև Հիմնադրամի կամավորների ջանքերով հանգանակված հագուստ և կենցաղային իրեր, ինչպես նաև ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն։
 
«Գթության խոհանոց» մայր ծրագրի ներքո են սկզբնառվել և մինչև օրս գործում «Մանկական Սնունդ» (1995) և «Տնային խնամք» (2003) ծրագրերը, որոնք անխափան գործում են մինչև օրս։
 
Տեղեկություն «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) մասին․
Հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին, որն իրավահաջորդում է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից նախաձեռնած բարեգործական ծրագրերը, այդ թվում նաև դեռևս 1994 թվականից իրականացվող «Գթության խոհանոց» մայր ծրագիրը, որը 2024 թվականին իրականացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ։
 
Հիմնադրամի ծրագրերի թիրախ շահառուներն են Երևան քաղաքում, ինչպես նաև Հայաստանի մարզերում բնակվող միայնակ տարեցները, հաշմանդամները, տեղահանվածները, սոցիալապես անապահով ընտանիքները և նրանց երեխաները։
 
Մանուկներին ընդգրկող ծրագրերը հիմնականում իրականացվում են սահմանամերձ բնակավայրերում։
 
Հիմնադրամը ներկայումս ուղղակի և անուղղակի սպասարկում է ավելի քան 4000 շահառուի, այդ թվում․
 
• «Սոցիալական շտապօգնություն» ծրագիր - 900 շահառու ընտանիք կամ շուրջ 3600 շահառու,
• «Մանկական սնունդ» ծրագիր - 101 շահառու,
• «Տնային խնամք» ծրագիր - 20 շահառու,
• «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագիր - 150 շահառու,
• «Աջակցություն ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանի
քների երեխաներին» ծրագիր - 200 շահառու։
 
Հարցերի դեպքում զանգահարել Լենա Հայրապետյանին՝ 093-51-63-52 հեռախոսահամարով: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն