Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին
01-11-2024 10:40:41 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի կողմից արված հայտարարություններին՝ նշելով.
«Այն, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ավելի շատ կենտրոնացած է Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա, քան հայ-ֆրանսիական հարաբերությունների, առաջին հերթին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանք է:
Ֆրանսիայի պահվածքն ու սադրանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում էսկալացիայի շարունակմանը, ապացուցել են այս երկրի կողմից իրականացվող մտադրությունների և քաղաքականության իրական բնույթը և՛ հակամարտության ժամանակ, և՛ հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում»,- ասել է Ադրբեջանի ԱԳն մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։