«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ին կներկայացվի «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությունը


«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ին կներկայացվի «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությունը

  • 01-11-2024 12:20:28   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Երևանի Նորաձևության Շաբաթ 2024»-ի շրջանակում «Տերյան մշակութային կենտրոն»-ը ներկայանալու է «Թելիկ-մելիկ» հավաքածուի շարունակությամբ, որը Լիլիթ Մելիքյանի և Մարգարիտա Կարապետյանի համատեղ աշխատանքն է:
 
Կենտրոնն այս անգամ ներկայացնում է իր աշխատանքը հատուկ տիպի մարդկանց հետ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես պետք է հասարակության մեջ ինտեգրման խնդիր ունեցող մարդկանց հետ աշխատել, նրանց ունակություններն ավելի շահավետ դարձնել։
 
Մարգարիտայի ասեղնագործությունները բոլորից տարբերվում են իրենց առանձնահատուկ ոճով: Նա սիրում է ասեղնագործել, որովհետև դա իրեն հանգստություն է բերում: Հավաքածուի մեջ ոչ մի զգեստ չի կրկնվում: Հավաքածուն ստեղծվել է առանց որևէ կանոնների և տենդեցների: Այն ժամանակակից երիտասարդական հավաքածու է, որտեղ կա դիզայների և մի աղջնակի մտածելակերպ և ունի սոցիալական կարևոր գործառույթ:
 
Նախաձեռնությունը վերականգնում, նոր և ժամանակակից շունչ է հաղորդում ավանդական մշակույթին, ժողովրդական ձեռարվեստին և ազգային հագուստին։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն