Ուժի մեջ է մտնում տրանսպորտի ուղեվարձի վճարումը 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով կատարելու որոշումը


Ուժի մեջ է մտնում տրանսպորտի ուղեվարձի վճարումը 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով կատարելու որոշումը

  • 01-11-2024 12:32:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօրվանից՝ նոյեմբերի 1-ից, Երևանի հանրային տրանսպորտի ուղեւորավարձի վճարումը պարտադիր պետք է կատարել 100 դրամանոց մետաղադրամի կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով։
 
Ավելի վաղ կայացված որոշման համաձայն՝ ավտոբուսների վարորդներն ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանր չեն վերադարձնելու։
 
Ինչպես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է հայտարարել, «նպատակը 2025 թվականից միասնական տոմսային համակարգին սահուն անցնելն է, որի ժամանակ հնարավորություն կընձեռվի վճարել ամենատարբեր եղանակներով»։
 
Հիշեցնենք, որ Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգը ամբողջությամբ կներդրվի 2025 թվականի հունվարի 1-ից։
 
Օրերս «Հայկական ժամանակ»-ը հարցում էր անցկացրել՝ հասկանալու համար՝ արդյոք հասարակությունը պատրա՞ստ է նոր փոփոխությանը, թե՞ ոչ: Մեր անցկացրած հարցումը վկայել էր, որ քաղաքացիների մի մասը պատրաստ է, ողջունում է այն, իսկ մի մասին էլ դեռ պատրաստ չէ, կարծում է, որ հավելյալ բարդություններ և անհարմարություններ է պատճառելու:
 
«Հայկական ժամանակ»-ը հարցի առնչությամբ զրուցել էր նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի հետ:
 
Անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին՝ Հարությունյանը նկատել էր՝ նոյեմբերի 1-ից ներդրովող փոփոխություններով իրականում քաղաքացիների կյանքում առանձնապես փոփոխություն չի լինելու:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը